211652_close_icon
views-count2807 դիտում article-date 21:03 03-03-2015

Այսօր մեծագույն երաժիշտ, երգիչ, ճարտարապետ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է. տեսանյութ

Այսօր ճարտարապետ, երգիչ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է: Դեռևս դպրոցական տարիներին նա գրել է «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը», «Ծերունի»՝ բոլորի կողմից հետագայում սիրված ու ճանաչված երգերը։ 1967թ. ստեղծել է «Առաքյալներ» ռոք խումբը: Նրա «Ռեքվիեմ»-ը` ի հիշատակ Եղեռնի զոհերի, առաջին անգամ կատարվել է 1975թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում: 1989թ. տեղափոխվել է Բոստոն: 17 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո նա կնոջ հետ վերադարձել է հայրենիք: Վերադարձին հաջորդած համերգաշարը մեծագույն իրադարձություն էր Մեսչյանի արվեստի բազմաթիվ սիրահարների համար, ում բախտ վիճակվեց կրկին տեսնել նախկին առաքյալին բեմում։ 1996թ-ին, վերադարձից հետո, կարճ ժամկետով ստանձնել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ 2011թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր