Լոռիում 45-ամյա տղամարդը խանդի հողի վրա ոտքերով եւ ձեռքերով ծեծել է կնոջը
45-ամյա Սամվել Դալալոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խանդի հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով դիտավորությամբ մի քանի հարվածներ է հասցրել նախկին կնոջ` Անժելա Ավանեսյանի մարմնի տարբեր մասերին:
Նրա դեմ քրեկան գործ է հարուցվել` ՀՀ քրեկան օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ըտեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: