211652_close_icon
views-count4245 դիտում article-date 17:13 03-03-2016

Անգլիա. Զարմանալի իրադարձություններ Պրեմիեր-լիգայի 28-րդ տուրում և Կլոպի դաժան վրեժը. տեսանյութ

Իրադարձություններով հարուստ ստացվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրը: Չեմպիոնական տիտղոսի համար պայքարող առաջին չորս թիմերից միայն «Լեսթերը» կարողացավ 1 միավոր վաստակել, իսկ «Արսենալը», «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին» պարտվեցին: Տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» դաժան պարտություն կրեց «Լիվերպուլից»` 0:3: Յուրգեն Կլոպի սաները փայլուն հանդիպում անցկացրեցին ու բավական բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին, որը տեղ-տեղ հիշեցնում էր կլոպյան ժամանակաշրջանի Դորտմունդի «Բորուսիայի» խաղաոճը: «Արսենալը» զարմանալիորեն ձեռքից բաց թողեց հաղթանակը «Սուոնսիին: Առաջ անցնելով հաշվի մեջ, բազմաթիվ գոլային պահեր ստեղծելով, Արսեն Վենգերի թիմը պարտված լքեց խաղադաշտը` 1:2: «Լեսթերի» հիմնական հետապնդող «Տոտենհեմը» 0:1 հաշվով պարտվեց հեղինակությունների սարսափ «Վեստ Հեմի»: Այս տուրից հետո, որքան էլ զարմանալի թվա, «Լեսթերը» էլ ավելի կարգավորեց գործերը. ոչ-ոքիի շնորհիվ թիմը վաստակեց 57 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Տոտենհեմն» ունի 54, «Արսենալը»՝ 51, «Մանչեսթեր Սիթին»` 47 միավոր: [b]Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր [/b]«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:0 Ադամ Լալանա, 34, Ջեյմս Միլներ, 41, Ռոբերտո Ֆիրմինո, 57 «Արսենալ» - «Սուոնսի»՝ 1:2 Հոել Քեմփբել, 15 - Ուեյն Ռութլեջ, 32, Էշլի Ուիլյամս, 74 «Վեստ Հեմ» - «Տոտենհեմ»՝ 1:0 Մայքլ Անտոնիո, 7
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր