Անգլիա. Կլոպի «Լիվերպուլը» նոկդաունի ենթարկեց «Չելսիին». տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»:
«Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ, թեպետ առաջինը գնդակ բաց թողեց: Նշենք, որ սա մերսիսայդցիների առաջին հաղթանակն էր Յուրգեն Կլոպի գլխավորությամբ:
Իսկ այս պարտությունից հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության հաշվիչը արդեն կարելի է միացված համարել: Թիմը 11 խաղից հետո վաստակել է ընդամենը 11 միավոր և ընդամենը 15-րդ տեղում է:
[b]Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր[/b]
«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 1:3
Ռամիրես, 4 – Ֆելիպե Կոուտինյո, 45+2, 74, Կրիստիան Բենտեկե, 83