211652_close_icon
views-count1226 դիտում article-date 12:54 03-03-2016

Գեղեցկության սրահներից գողություն կատարած կինը հայտնաբերվեց

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 26-ին, ժամը 15-ին, 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող գեղեցկության սրահից գողացել է 1976 թ. ծնված Աննա Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 35.000 դրամ, 50 դոլար և զեղչային քարտեր: Մարիամ Խ.-ն նեկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ առգրավված է: *** Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարիամ Խ.-ն փետրվարի 27-ին Վաղարշյան փողոցի թիվ 21 հասցեում գործող գեղեցկության սրահից գողացել է 1987 թ. ծնված Արմինե Բ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ և տարբեր զեղչային քարտեր: Գողոնը մասամբ առգրավված է: *** Փետրվարի 26-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կիևյան փողոցի 18 հասցեում գործող գեղեցկության սրահից գողացել են 1989 թ. ծնված Տաթևիկ Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ, վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական և բանկային քարտեր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Մարիամ Խ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: *** Փետրվարի 28-ին, ժամը 20.00-ին, 1946 թ. ծնված Գայանե Ա.-ն հաղորդում էր տվել, որ Կոմիտասի պողոտայի 3 հասցեում գործող գեղեցկության սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100.000 դրամ և տարբեր տեսակի բանկային ու զեղչային քարտեր` պատճառելով 140.000 դրամի վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Մարիամ Խ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: *** Փետրվարի 28-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել, որ Վաղարշյան փողոցի 21 հասցեում գործող գեղեցկության սրահում հաճախորդներից մեկը աշխատակցի պայուսակից 26.000 դրամ է գողացել: Մեկնած օպերատիվ խմբին 1986 թ. ծնված Գայանե Վ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.20-ին, սրահի կախիչից կախված իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 26.000 դրամ և 1 դոլար: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Մարիամ Խ.-ն: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր