Գողություն կատարած անձը հայտնաբերվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Երևանի 28-ամյա մի քաղաքացի օրեր առաջ Սևանի փողոցի մեքենաների յուղման կետերից մեկում հափշտակել է 120․000 դրամ։
Ոստիկանները ճշտեցին տեղեկության հավաստիությունն ու կասկածվողի ինքնությունը։ Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]