211652_close_icon
views-count1387 դիտում article-date 12:47 03-03-2016

«Հավերժի ճամփորդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախ Բունիաթյանի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան պատերազմի մասնակից, գրող-հրապարակախոս, բժիշկ Արցախ Բունիաթյանի հիշատակին նվիրված միջոցառմանը: «Հավերժի ճամփորդը» խորագրով հուշ-ցերեկույթի շրջանակում, որին ներկա են եղել նաև բժիշկ-ազատամարտիկի ընտանիքի անդամները և բազմաթիվ ընկերներ, ներկայացվել են Արցախ Բունիաթյանի կյանքի ու գործունեության մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմեր, հատվածներ գրողի ստեղծագործություններից, կենսագրական տվյալներ: Մի ամբողջ կյանքի պատմություն, որը ոգու պարտք էր հայրենիքի ու հայի հանդեպ: Վաստակավոր բժշկի ծննդյան օրվան նվիրված հուշ-ցերեկույթում տեղի է ունեցել նաև Արցախ Բունիաթյանի հեղինակած «Հուշագրություն» խորագրով գրքի շնորհանդեսը, որը հայի վեհ կերպարը պահպանելու պատգամ է՝ ուղղված սերունդներին:

Նմանատիպ նյութեր