Կայացավ «Հավերժի ուղի» խորագրով ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 20-ին, Հայ Արտ մշակութային կենտրոնում aad.am կայքն ու Green way տուրիստական ընկերությունը լուսանկարիչ Գագիկ Սարգսյանի հետ կազմակերպել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես:
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին ինչպես լուսանկարչի աշխատանքները, այնպես էլ լուսանկարներ, որոնք վերականգնվել են և այսօր արդեն կարևոր են եկող սերունդների համար, որպեսզի հայ աշակերտը տեսնի և իմանա իր անցյալը և պահանջատեր լինի իր իրավունքներին:
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկան խմբագիր Մամիկոն Խուրշուդյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, հաղորդավար Արտակ Վարդանյանը, փաստաբան Հայկ Եգանյանը, դերասանուհի Աննա Գևորգյանը և այլք:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի