2253 դիտում
10:05 03-03-2016
Քրքորյանի կտակի մեջ ոչ «իշխանություն» բառը կա, ոչ «Հայաստան», մարդկանց երևակայությունն է. «168 ժամ»
«168» ժամ թերթը գրում է. ««Այդ բոլորը կեղծիք Է, ոչ մի նման նշում չկա Քըրքորյանի կտակի մեջ, մարդիկ պարզապես երևակայական խոսքեր են ասում, հնարում են, որը շատ ցավալի Է ինձ համար։ Այդ մարդիկ երբեք կտակը չեն տեսել և «հավաստի աղբյուրներ» են նշում, բայց եթե հավաստի լիներ, կտակը կտեսնեին և այդպիսի սուտ բաներ չէին ասի։ Կտակի մեջ ոչ «իշխանություն» բառը կա, ոչ «Հայաստան», ոչ «տվեք» կամ «մի տվեք» արտահայտությունը... լրիվ կեղծիք Է։ Քըրքորյանն իր կյանքում երբեք չի զբաղվել մանրամասներով, ինքը միշտ տվել է ընդհանուր ուղղություն, և իր աշխատողները, օգնականներն են գործադրում իր կտակը»,– մեր թղթակցին ասել Է նախկինում «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, «Կալիֆոռնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասանյանը՝ մեկնաբանելով ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի կտակի շուրջ պտտվող տարբեր ասեկոսեները, մասնավորապես այն տեղեկությունները, որ նա 200 մլն դոլար է կտակել Հայաստանին և պայման դրել, որ այդ գումարի հետ ՀՀ իշխանությունները պետք Է որևէ առնչություն չունենան։
Ըստ նրա Քըրք Քըրքորյանն իր ամբողջ հարստությունը կտակել Է բարեգործությանը առանց մանրամասնելու, թե ո՞ր կազմակերպություններին, որտե՞ղ, հայկակա՞ն, թե՞ օտար կազմակերպությունների. «Կտակին պատասխանատու կա, ով մոտ 50 տարի նրա հետ աշխատել Է և շատ լավ Է իմանում Քըրքորյանի մոտեցումները, նախասիրությունները, և պարոն Քըրքորյանն իր ամբողջ կյանքի ընթացքում գումարներ Է նվիրաբերել թե հայկական և թե օտարազգի ծրագրերի, և ես կասկած չունեմ, որ մահից հետո էլ իր փափագը նույնն Է, որ իր հարստությունը գնա հայկական և ոչ հայկական բարեսիրական ծրագրերի։ Հայկականի մեջ, անշուշտ, մտնում Է նաև Հայաստանը։ Դեռ շատ հարցեր կան, որ պետք Է լուծվեն, իր մասնաբաժինը MGM–ում պետք Է վաճառվի և փողի վերածվի, այդ ամենը մոտ 1 տարի կշարունակվի, հետո կորոշվի, թե որ ծրագրին որքան գումար տան»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
31713 դիտում
10:16 23-09-2018
Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին.ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան. Tert.am
1138 դիտում
13:43 17-06-2015
Նախագահը ցավակցություն է հայտնել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
484 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
466 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»