Ամերիկյան ավիաընկերությունները պատրաստվում են օրական մինչև 30 թռիչք կատարել դեպի Կուբա
Ամերիկյան առնվազն 8 ավիափոխադրող ընկերություններ են դիմել երկրի իշխանությունների՝ խնդրելով հաստատել նախանշված թռիչքները դեպի Կուբա, հաղորդում է BBC-ն:
Վերջիններս մտադիր են չվերթներ իրականացնել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներից, այդ թվում՝ Չիկագոյից, Հյուսթոնից, Դենվերից ու Մայամիից:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո վերջերս է սըտորագրվել ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին համաձայնագիրը:
Ըստ կանխատեսումների՝ Կուբայի մայրաքաղաք Հավանայի ու ամերիկյան քաղաքների միջև չվերթներ կիրականացվեն օրական մինչև 20, իսկ Կուբայի այլ քաղաքներ՝ մինչև 10 անգամ:
Իսկ մարտի 21-22-ին Լատինական Ամերիկայի երկրներ կատարելիք շրջագայության ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կայցելի նաև Կուբա: