1072 դիտում
11:40 09-06-2015
Ամերիկյան ավիաընկերությունները պատրաստ են կանոնավոր թռիչքներ կատարել դեպի Կուբա
«Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է կանոնավոր թռիչքներ սկսել դեպի Կուբա, երբ Վաշինգտոնը և Հավանան կհստակեցնեն երկկողմ քաղաքական հարցերը: Այդ մասին հայտնել է կոնցեռնի նախագահ Դագլաս Փարքերը:
Ելույթ ունենալով Մայամիում կայացած Օդային տրանսպորի միջազգային ասոցիացիայի տարեկան կոնֆերանսին՝ Փարքերը հիշեցրել է, որ իր ընկերությունը «ներկա պահին շուկայի խոշորագույն խաղացողն է»:
«Մենք արդեն տարեկան շուրջ 1000 չարտերային չվերթ ենք իրականացնում դեպի Կուբա: Հենց որ կառավարությունը լուծի նշված հարցերը, մեր ընկերությունը պատրաստ կլինի Կուբայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ թռիչքներ սկսել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտարարել էին, որ պատրաստ են վերանայել երկու երկրների միջև հարաբերությունները և ընթացք տալ դրանց վերականգնմանը:
Նմանատիպ նյութեր
1774 դիտում
15:07 01-09-2016
Ամերիկյան 10 ավիաընկերությունների իրավունք է տրվել կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Կուբա
1552 դիտում
12:03 03-03-2016
Ամերիկյան ավիաընկերությունները պատրաստվում են օրական մինչև 30 թռիչք կատարել դեպի Կուբա
11977 դիտում
21:36 13-08-2020
Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները հնարավոր է սկսեն կանոնավոր չվերթները Հայաստան
Այս բաժնից
1012 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2799 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
952 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում