ՌԴ Եկատերինբուրգ տանող ավտոճանապարհին անվադողի խափանման հետևանքով բեռնատարը շրջվել է 2 УАЗ-ների վրա. կա 8 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ՌԴ Եկատերինբուրգ տանող ավտոճանապարհի Պոլևսկոյի  24-րդ կմ հատվածում մեծ արագությամբ ընթացող բեռնատարի անվադողի խափանման հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ բեռնատարի անվադողը մի կողմ է շպրտվել, ինչի հետևանքով  մեքենան շրջվել է այդ պահին ճանապարհահատվածում  գտնվող երկու УАЗ մակնիշի ավտոմեքենաների վրա:
Վթարի հետևանքով УАЗ-ներից մեկի մեջ գտնվող 6 հոգուց 3-ը տեղում մահացել են, մյուս 3-ը հոսպիտալացվել, 2-րդ УАЗ-ի մեջ գտնվող  բոլոր 5 ուղևորները ևս տեղում մահացել են:
Նշվում է, որ փրկարարական աշխատանքներին մասնակցել է  60 փրկարար՝ 18 մարտական հաշվարկով:
Մանրամասները ճշտվում են:
                                            
                    
                                            
                        
            


