Խոշոր ու շղթայական ավտովթար Գյումրի քաղաքում` Շիրակի մարզպետարանի մոտ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Քիչ առաջ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրի քաղաքում` Շիրակի մարզպետարանի մոտ, բախվել է  3 տրանսպորտային  միջոց: 
Ըստ նախնական տեղեկությունների` 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Այս պահին դեպքի վայր են ժամանել տեղի ոստիկանության աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները: Ժամանել են նաև  Գյումրիի քննչական բաժնի քննիչները: 
Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները տեղում ծառայություն են կատարում, որպեսզի քննիչները կարողանան ազատ աշխատել: 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

