211652_close_icon
views-count34244 դիտում article-date 22:07 25-03-2016

Ավտովթար Արտաշատ քաղաքում. Արարատի մարզպետարանի մոտ բախվել են Nissan Teana-ն ու Нива-ն. վերջինն էլ հարվածել է էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքում` Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցի խաչմերուկում` Արարատի մարզպետարանի դիմաց, բախվել են Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցի 58 տան բնակիչ, 25-ամյա Գոռ Հակոբյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 QT 763 համարանիշի և Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի 36 շենքի բնակիչ, 42-ամյա Գարիկ Սահակյանի վարած Nissan Teana մակնիշի 01 CO 033 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով Нива-ի ուղևորներ` Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցի բնակիչ, 25-ամյա Էդիկ Երեմյանը և Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ Գարիկ Եդիգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հարություն Թորոսյանն ու Նազար Մարգարյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Նորայր Այվազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր