Լոնդոնի «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը:
Նշվում է, որ լոնդոնցիները կփորձեն ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինին եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
«Արսենալի» ղեկավարությունը հույս ունի, որ կկարողանա ձեռք բերել այս երկու ֆուտբոլիստներից գոնե մեկին, որը Օլիվյե Ժիրուի փոխարեն կդառնա թիմի հիմնական հարձակվողը: