19724 դիտում
11:30 01-03-2016
Երևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. BMW-ն էլ տապալել է լուսակիրը (светофор). ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Կարապետ Արաջյանի վարած Mercedes Benz E 280 մակնիշի 33 TT 986 համարանիշի և Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 26-ամյա Սամսոն Հակոբյանի վարած BMW մակնիշի 34 TZ 149 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Իսկ բախման հետևանքով էլ BMW-ն դուրս է կել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել խաչմերուկը կարգավորղ լուսակրին (светофор) և այն տապալել:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Էդգար Մայիլյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Լուսանշան» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ բաժնի պետ Արման Սաֆարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Հրանտ Աբրահամյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9012 դիտում
11:21 27-02-2014
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Opel-ն ու BMW-ն. Opel-ը տապալել է լուսակիրը