9015 դիտում
11:21 27-02-2014
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Opel-ն ու BMW-ն. Opel-ը տապալել է լուսակիրը
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Արշակ Առաքելյանի վարած BMW մակնիշի 31 TP 333 համարանիշի և Մանուել Ղարիբյանի վարած Opel մակնիշի 34 ՍT 454 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախումից հետո Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ու տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը (светофор):
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19724 դիտում
11:30 01-03-2016
Երևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. BMW-ն էլ տապալել է լուսակիրը (светофор). ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
15375 դիտում
11:24 07-04-2014
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. Mercedes-ը, կոտրելով լուսակիրը, արմատախիլ է արել ծառն ու «մագլցել» նրա վրա