14494 դիտում
18:20 15-07-2014
Աբովյան փողոցում Infiniti-ին բախվել է գոլդ համարանիշերով BMW X6-ին , այնուհետև Mercedes-ին. իսկ հետո տապալել է ՃՈ աշխատակիցների «սիրելի светофор-ը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17.00-ի սահմաններում Infiniti մակնիշի 35 ՕP 678 համարանիշի մեքենայի վարորդը՝ Աբովյան փողոցում, բախվել է մայթերզրի մոտ կայանված BMW X6 մակնիշի 01 AA 010 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել Mercedes մակնիշի 10 SL 248 համարանիշի ավտոմեքենային : Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան : Իսկ Mercedes-ին բախվելուց հետո Infiniti-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը կարգավորող светофор-ին : Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2 –րդ դասակի աշխատակիցները, որոնց կողմից էլ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, իսկ Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի «մեծն չինովնիկները» մինչև այս պահը «առջաքուն» են մտել: Իսկ նրանց ներկայությունը պարտադիր է քանի, որ Infiniti-ի վարորդը պետք է փոխհատուցի տապալված светофор-ի համար: Փաստի առթիվ ՃՈ սպայական ջոկի տեսուչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19724 դիտում
11:30 01-03-2016
Երևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. BMW-ն էլ տապալել է լուսակիրը (светофор). ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
48172 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ