2867 դիտում
09:36 01-03-2016
Արթուր Բաղդասարյանի խոստովանությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Օրինաց երկիր» անունը «Հայկական վերածնունդ միավորումով» փոխարինելու վերաբերյալ նորաստեղծ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախօրեին իրեն պատկանող «Հ3» հեռուստաընկերության եթերից ուշագրավ խոստովանություն է արել։ «Երբ, որ այդ բոլոր կուսակցություններին ասեցինք՝ եկեք, դառնաք «Օրինաց երկիր», դեմ եղան»,– հայտարարել է Բաղդասարյանը։ Թե ինչն է ստիպել նրան այդպիսի ինքնախոստովանություն անել, դժվար է ասել, բայց ամեն դեպքում գնահատելի է Բաղդասարյանի անկեղծությունը։ Ի դեպ, նա միայն այդ հարցով չէ, որ անկեղծացավ։
Երբ օրեր առաջ «Ժողովուրդ»–ը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին և «Վերածննդի» խոսնակին հարցրել էր՝ Բաղդասարյանն արդյո՞ք հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ, նրանք հերքել Էին։ Բայց մենք, չհավատալով այդ հերքմանը, հրապարակեցինք լուրը՝ հանդիպման մասին։ Եվ, ահա, Բաղդասարյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով, որ նախկին ԱԳՆ-ն ինտելեկտուալ մարդ է, և նրա հետ հանդիպման ժամանակ քննարկել են «Վերածննդին» առնչվող հարցեր»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
18913 դիտում
10:57 08-04-2017
Ինձ կնստացնե՞ն, ես չգիտեի, որ սենց կլինի, էլ նման բան չեմ անի. կեղծարարի խոստովանությունը. «Ժողովուրդ»
5792 դիտում
10:03 24-11-2018
Սերժ Սարգսյանի մտերիմը դեմ է եղել նրա` 3-րդ ժամկետ գնալուն. Ֆլեշի Բարսեղի խոստովանությունը․ «Ժողովուրդ»
1339 դիտում
11:01 28-02-2023
Եղիշե Կիրակոսյանի «խոստովանությունը». Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամի տատանելով է զբաղված․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան