Անցած 1 ամսվա ընթացքում մայրաքաղաքում ապամոնտաժվել է 324 գովազդային վահանակ
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը աշխատանքային խորհրդակցության շրջանակում զեկուցել է, որ մայրաքաղաքի փողոցներում վերականգնվել և ամրացվել է հայտարարությունների 207 ցուցատախտակ:
Բացի այդ, զեկուցվել է, որ անցած մեկ ամսվա ընթացքում Երևանի փողոցներից ապամոնտաժվել է օրենսդրությանը չհամապատասխանող 324 գովազդային վահանակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացն ու խիստ հսկողության տակ պահել այն: