211652_close_icon

Բուֆֆոնը կրկնեց Դինո Ձոֆի ռեկորդը

views-count1878 դիտում article-date 17:44 17-03-2014
Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ջենոա»-ի հետ կայացած հանդիպումը «Յուվենտուս»-ի դարպասպահ Ջանլուիջի Բուֆֆոնի համար թուրինյան ակումբի կազմում դարձավ 476-րդը: Այդ ցուցանիշով Բուֆֆոնը հավասարվեց լեգենդար դարպասպահ Դինո Ձոֆին: Մոտակա ժամանակում Բուֆֆոնը կգերազանցի Ձոֆի ռեկորդը: «Յուվենտուս»-ի դարպասպահը այդ կապակցությամբ նշել է, որ իր համար մեծ պատիվ է նույն շարքում դասվել Ձոֆի հետ:

Նմանատիպ նյութեր