3432 դիտում
14:21 29-02-2016
Շուշան Պետրոսյանը կտրուկ սաստել է` ասելով «ականջներդ կկտրեմ, այ լակոտ». գտել է էթիկայի հանձնաժողովը
ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովը խախտում չի ճանաչել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի` «Ֆեյսբուք» սոցիալական կայքում օգտատեր Գայանե Շահինյանին ուղղված գրառումը, որ «աչքերդ կհանեմ, այ, լակոտ» և դա ճանաչել է որպես օգտատիրոջը կտրուկ սաստելու միտում: Այս մասին հանձնաժողովի՝ փետրվարի 29-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը` վկայակոչելով ինչպես մի շարք փաստաբանների խորհրդատվության արդյունքում եզրակացությունը, այնպես էլ իր անձնական փորձը:
«Չգիտեմ՝ ձեզ ինչպես, բայց իմ պատանի տարիքում քիչ չեն եղել դեպքերը, որ մեծերն ասել են`«ականջներդ կկտրեմ, այ լակոտ», դրանից չի հետևել, որ նրանք գալու էին իմ ականջները կտրել, այլ խրատում են ինձ»,-մեկնաբանեց Խոսրով Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Շ. Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Իսկ փաստաբանների հիմնական մասը հանձնաժողովի անդամներին ասել է, որ հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը, կարծիք է հայտնել, որ նրա խոսքերը չի կարելի որակել որպես սպառնալիք:
Ելնելով այս ամենից` հանձնաժողովը որոշել է, որ Շուշան Պետրոսյանի արտահայտությունները չեն հակասում օրենքին, հակասության մեջ չեն մտնում էթիկայի կանոնների հետ: Սակայն, եթե օգտատերը գտնում է, որ ինքը վիրավորված է, ապա կարող է դիմել դատարան, քանի որ դա այլևս դուրս է Էթիկայի հանձնաժողովի գործառույթներից:
Հանձնաժողովի որոշումը կայացվել է 4 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:
Նմանատիպ նյութեր
2471 դիտում
14:40 15-02-2016
Էթիկայի հանձնաժողովում որոշվել է, որ Շուշան Պետրոսյանի հարցով որոշում կկայացվի փետրվարի վերջին
Այս բաժնից
634 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
916 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1069 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան