211652_close_icon
views-count2399 դիտում article-date 14:40 15-02-2016

Էթիկայի հանձնաժողովում որոշվել է, որ Շուշան Պետրոսյանի հարցով որոշում կկայացվի փետրվարի վերջին

Աժ Էթիկայի հանձնաժողովում այսօր պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցով որոշում կկայացնի փետրվարի վերջին, իսկ մինչ այդ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը «ոչ մի կոմենտարիա» չի անում»: «ԱԺ կանոնակարգ-օրենքով քանի դեռ որևէ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել, ո՛չ հանձնաժողովի նախագահը, ո՛չ անդամներն իրավասու չեն, ըստ էության, որևէ արտահայտություն կամ միտք հրապարակեն»,-լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Այսօր հանձնաժողովի անդամները լսել են Շուշան Պետրոսյանին, իսկ նրա դեմ դիմում ներկայացրած իրավապաշտպան Արթուր Սաքունցը ներկա չէր: Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցն է քննարկվում: Շուշան Պետրոսյանն ինքը ներկա է քննարկմանը: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը հակառակորդի գնդակից խոցված զինծառայող Արամայիս Ոսկանյանի մահվան առիթով Պնախարար Սեյրան Օհանյանի մասին գրել էր. «Բա չես ամաչո՞ւմ, ա՛յ ողորմելի գեներալ, դո՛ւք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան, սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան ...», ինչին ի պատասխան` Շուշան Պետրոսյանը նրան անվանել էր «լակոտ», նրա գրածներին հավանություն տվողներին` «կենդանիներ», ապա սպառնացել, որ երկրիս, մեր բանակի ու Պաշտպանության նախարարի մասին նման կերպ արտահայտողների աչքերը կհանի:

Նմանատիպ նյութեր