1697 դիտում
14:48 29-02-2016
Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ
Փետրվարի 27-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մահմուդ Գուդարզիի հետ:
Բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, նախարարը գոհունակությամբ նշեց, որ տարբեր ժամանակահատվածներում Հայաստանից մի շարք մարզիկներ և մարզիչներ են այցելում Իրան և հանդես գալիս իրանական մարզական, մասնավորապես՝ ֆուտբոլային ակումբներում: Նախարար Գուդարզին բարձր գնահատեց նաև Իրանի հայ համայնքի դերը երկրի մարզական կյանքում` ընդգծելով, որ համայնքային կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:
ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը տեղեկացրեց, որ Իրանում գործում են մի շարք մարզական ուսումնական հաստատություններ և պատրաստակամություն հայտնեց Հայաստանի համապատասխան ուսումնական հաստատություններից ուսանողներ ընդունել և նրանց համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել:
Դեսպան Թումանյանը, իր հերթին, կարևորեց Հայաստանի և Իրանի մարզական աշխարհի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
22:17 23-01-2025
Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում
637 դիտում
21:46 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ
1087 դիտում
21:21 23-01-2025
Զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը