2393 դիտում
21:00 21-11-2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարն հանդիպել է պարառաֆթինգի աշխարհի առաջնության չեմպիոններ դարձած հայ մարզիկներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է պարառաֆթինգի 2018 թվականի աշխարհի առաջնության չեմպիոններ դարձած հայ մարզիկների և առաջնությանը մասնակցած Հայաստանի պատվիրակության մյուս անդամների հետ:
Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է մարզիչներին և պատվիրակության անդամներին մարզական ձեռքբերումների համար և խնդրել ֆեդերացիայի անդամներին ներկայացնել հետագա գործունեության կոնկրետ և հիմնավորված ծրագիր, ինչը հնարավորություն կտա նախարարության աջակցությունը դարձնել առավել առարկայական: «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը, այսպես կոչված, «սոցիալական սպորտն» է, որը զբաղվում է նաև հաշմանդամային խնդիրներ ունեցող անձանց մարզական միջոցառումներում ընդգրկելով: Ձեր ներկայացրած ծրագիրը կօգնի մեր համագործակցությունը դարձնել ավելի արդյունավետ»,- ասել է Գաբրիել Ղազարյանը:
Նշենք, որ Ուկրաինայում կայացած պարառաֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցել են թիմեր Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից, Բելառուսի Հանրապետությունից, Թուրքիայի Հանրապետությունից և Ուկրաինայից: Հայաստանը ներկայացնող թե՛ տղաների և թե՛ աղջիկների մեր թիմերը դարձել են առաջնության «Օփեն Քլաս» (Open Class) խմբերի հաղթողներ: Պատվիրակության կազմում, բացի մարզիկներից, մրցավայր են մեկնել նաև մարզիչ-հոգեբաններ, մարզիչ-ֆիզիոթերապևտներ, լիցենզավորված մարզիչ-հրահանգիչներ:
[b] ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
մամուլի քարտուղար[/b]
Նմանատիպ նյութեր
3679 դիտում
18:05 21-09-2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է Հայաստանի դենտո ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի մարզիկներին
Այս բաժնից
2641 դիտում
20:34 03-11-2024
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
2221 դիտում
18:31 03-11-2024
Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար
4276 դիտում
17:41 03-11-2024
Ծանրամարտի ԵԱ երիտասարդների և պատանիների պայքարում Հայաստանը նվաճել է ևս երկու արծաթե մեդալ