Գերմանիա. Հենրիխ Մխիթարյանի 9-րդ գոլը Բունդեսլիգայում. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Բորուսիան» սեփական հարկ տակ ընդունել է Հոֆենհայմին:
Հանդիպման 81-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ խաղարկված կոմբինացիայից հետո հավասարեցրեց հաշիվը` 1:1: 85-րդ րոպեին Ռամոսը առաջ մղեց դորտմունդցիներին` 2:1: Իսկ խաղի վերջին վայրկյաններին Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ. աչքի ընկավ Օբամեյանգը` 3:1:
Սա Մխիթարյանի 9-րդ գոլն էր Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում:
Գերմանիայի Բունդեսլիգա, «Բորուսիա»-«Հոֆենհայմ»` 3:1
Գոլերը` Մխիթարյան, 81, Ռամոս, 85, Օբամեյանգ, 90+2 - Ռուդի, 25



