211652_close_icon
views-count5022 դիտում article-date 15:46 28-02-2016

«Ռեալը» բարկացել է և ցանկանում է շուտ բաժանվել Ռոնալդուից

Մադրիդի «Ռեալը» այս մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է բաժանվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: Մադրիդյան ակումբը նախկինում էլ էր քննարկում 31-ամյա պորտուգալացու վաճառքի հնարավորությունը, սակայն երեկ «Ատլետիկոյի» խաղից (0:1) հետո Ռոնալդուի [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/28/78225/]սկանդալային[/url] հայտարարությունները հունից հանել են «Ռեալի» ղեկավարներին և նրանք մտադիր են արագացնել ֆուտբոլիստի վաճառքը: El Confidencial-ի տեղեկություններով, Ռոնալդուի փոխարեն «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին:

Նմանատիպ նյութեր