Ավտոմեքենաներն արգելափակումից դուրս են բերվել
Փետրվարի 28-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Գեղարոտ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ծաղկահովիտ-Գեղարոտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի 34 TT 977 պ/հ (վարորդ Ն. Խ.) ավտոմեքենան (1 ուղևոր):
***
Փետրվարի 28-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա Պրադո» մակնիշի 13 DR 333 պ/հ (վարորդ՝ Ռ. Պ.) ավտոմեքենան (3 ուղևոր):