211652_close_icon
views-count2969 դիտում article-date 21:43 27-02-2016

<<Ով ենք մենք և որտեղից ենք գալիս>>` բացահայտումներով լի ճանաչողական միջոցառում ՀՀԿ ԵԿ և <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>> ՀԿ համատեղ նախաձեռնությամբ

Փետրվարի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>>(ՈՊԲՈՒԿ ) հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց <<Ով ենք մենք և որտեղից ենք գալիս>> խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցում էին շուրջ 80 երիտասարդներ: Միջոցառման հյուրը Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էր, ով երիտասարդներին ներկայացրեց եվրոպական ազգերի հայկական ծագման մասին, որն այսօրթաքցվում է հենց այդ ազգերի` բրիտանացիների, բավարիացիների և եվրոպական այլ ազգերի կողմից: Ինչպես նշեց Տեր Կոմիտասը, այսօր համաշխարհային մակարդակով գլխավոր խնդիրը մարդու և ազգի բարոյական կերպարն անբարոյականացված տեսնելն է, և ամեն ինչ արվում է , որ մարդը հեռանա իր մարդ տեսակից, ուրանա իր արմատները. Սա լուրջ խնդիր է, որ գալիս է դրսից, և այդ ամենի գիտակցումը շատերի մեջ կարծես մարել է: Միջոցառման ընթացքում տրվեց այն հարցի պատասխանը, թե ինչպես ձևավորել գիտակից հայի կերպարը: Պատասխանը մեկն է` յուրաքանչյուր հայ պետք է ունենա պատկանելիության զգացում: Եվրոպական ազգերի հայկական ծագումը հմտորեն թաքցվում է, սակայն այսօր արդեն ամեն հարց ունի իր պատասխանը: Եվ այդ պատասխանները տվել են ոչ թե հայ գիտնականները, այլ գերմանացիները, ֆրանսիացիները և այլոք: Հենց այդ երկրների պատմիչների թողած ավանդություններից ելնելով էլ Կոմիտաս վարդապետը ներկայացրեց ամբողջը: Հավելենք, որ միջոցառման հիմնական նպատակն էր ոչ միայն ներկայացնել եվրոպական ազգերի հայկական ծագման մասին, այլև ներկաներին ապացուցել, թե ինչի կրողն է հայ ժողովուրդը, ինչպես նաև տարածել <<Ով եմ ես>>-ի գաղափարը, քանի որ մարդը, հասկանալով, թե ինչի կրողն է ինքը, ոչ թե կմտածի հայրենիքը լքելու մասին, այլ հակառակը` մնալու և իրեն հարմարեցնելու այն, ինչ իրապես իրենն է: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր