211652_close_icon
views-count1126 դիտում article-date 19:50 21-10-2015

«Հայ, հայեցի, հայնակ»` ՀՀԿ ԵԿ և Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն ՀԿ համատեղ միջոցառումը` նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի և Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն(ՈՊԲՈՒԿ) ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց <<Հայ, հայեցի, հայնակ>> խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Միջոցառման մեկնարկին ՀՀԿ ԵԿ Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը խոսեց Անդրանիկ Մարգարյանի մասին, երիտասարդներին ներկայացրեց գործչի կյանքը, անցած քաղաքական ուղին: Այնուհետև տեղի ունեցավ մեծ գործչի հիշատակին նվիրված համանուն ֆիլմի դիտումը, որին հաջորդեց մասնակից երիտասարդների կողմից քննարկումը: Հավելենք, որ միջոցառման նպատակն էր երիտասարդներին առավել բովանդակալից ծանոթացնել ՀՀ համար կարևոր տեղ և դեր ունեցած քաղաքական գործչի կյանքին և գործունեությանը: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր