211652_close_icon
views-count5172 դիտում article-date 12:09 13-03-2016

ՀՀԿ երիտասարադական կազմակերպության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկեց «Վարպետաց դասեր մարզերում» նախագիծը

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարադական կազմակերպության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ օրերս մեկնարկեց «Վարպետաց դասեր մարզերում» նախագիծը: Մեկնարկը տրվեց ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջում: Դասը վարեց դասական պարի մասնագետ Անի Ահարոնյանը: Տեղեկացնենք, որ նախագծի նպատակն է խթանել ազգային երկխոսությունն ու շփումը պարի լեզվով, ծանոթացնել մասնագիտական տարբեր մոտեցումներին, հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման, նոր կապերի ձևավորման համար և ապահովել ՀՀ մարզերի և Արցախի ներգրավվածությունը մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին: Նախագծի մեկնարկային օրվա ընթացքում տեղի մասնագետների հետ քննարկվեցին տարատեսակ հարցեր և ԵԹԿՊԻ ՈՒսանողական խորհրդի նախագահ Ա. Սարգսյանի և Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջի տնօրեն Ս. Զաքարյանի համատեղ ջանքերով ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար: [color=#CC0000] ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր