ԱՄՆ-ում տղամարդը հրազենային կրակոցներով սպանել է Ռուսաստանից որդեգրած իր երեխաներին. տեսանյութ
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի գյուղական բնակավայրերից մեկում հրազենային կրակոցներից 4 մարդ է մահացել, հաղորդում է The Associated Press-ը:
Պարզվել է, որ կրակոցներն արձակել է ընտանիքի հայրը, ինչից հետո վերջ է տվել նաև սեփական կյանքին:
Հարևանների վկայությամբ՝ ընտանիքը Ռուսաստանում որդեգրել էր 2 տղաների և ևս 1 աղջկա՝ Չինաստանում: Աղջնակը ողջ է մնացել, քանի որ դուրս է վազել տնից: Ներկա պահին գտնվում է հիվանդանոցում:
Ողբերգական դեպքի մանրամասները հայտնի չեն: Միայն, ըստ տեղեկությունների, վերջերս ընտանիքի հայրը դուրս էր գրվել հիվանդանոցից և մեծ քանակությամբ դեղորայք էր ընդունում: Դեպքից առաջ նա զանգահարել է ոստիկանություն, և մինչ ոստիկանները շրջափակելով տունը՝ փորձել են բանակցել, նա կրակոցներ է արձակել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: