ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում հրազենային կրակ բացած տղամարդը նպատակաուղղված քրիստոնյաների է սպանել
                        Նախօրեին ամերիկյան Օրեգոն նահանգի քոլեջում հրազենային կրակով առնվազն 10 մարդու սպանած Քրիս Հարփեր Մերսերը նպատակաուղղված քրիստոնյաների էր սպանում, հաղորդել է CNN-ը:
Ականատեսների վկայությամբ՝ նա մտել է լսարան և այնտեղ գտնվող ուսանողներից հրազենի սպառնալիքի տակ պահանջել նշել յուրաքանչյուրի դավանած կրոնը, և նրանք, ովքեր ասել են, որ քրիստոնյա են, դարձել են Մերսերի զոհը: 
Մերսերը նույնպես սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

