211652_close_icon
views-count3131 դիտում article-date 22:36 26-02-2016

Յուրգեն Կլոպ. Հրաշալի վիճակահանություն եղավ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր տպավորություններով Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/26/78107/]վիճակահանությունից[/url], որտեղ նրա թիմի մրցակիցն է լինելու «Մանչեսթեր Յունայթեդը»: «Հրաշալի վիճակահանություն եղավ: Մենք արժանի ենք նրան, որպեսզի նման հանդիպումներում խաղանք: Հեշտ չի լինելու: Երեկ իմ մարզչական շտաբին ասացի, որ ցանկանում եմ, որ մեզ բաժին ընկնի «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիայի առաջնությունում մենք նրանց հետ լավ խաղացինք, թեպետ պարտվեցինք 0:1 հաշվով: Մենք արժանի չէինք այդ պարտությանը: Այժմ մենք ավելի հաջող հանդես գալու հնարավորություն ունենք: Այս փուլում հեշտ խաղեր չեն լինում», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր