Ինչ քայլի է դիմել Հակոբը, երբ ընկերոջից լսել է, որ վերջինս համակրում է իր նախկին կնոջը
38-ամյա Հակոբ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերոջ՝ Արտակ Մկրտչյանի կողմից նախկին կնոջը` Ռուզաննա Արշակյանին համակրելու խոստովանություն կատարելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, Արտակ Մկրտչյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, վերջինիս պատճառելով առողջությանը ծանր վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավօթաշեն ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: