Տոմաս Տուխել. Չնայած հաղթանակին, դժգոհ եմ «Բորուսիայի» խաղից
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի Տոմաս Տուխելը Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում «Պորտուի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/26/78053/]խաղից[/url] (1:0) հետո դժգոհ է մնացել թիմի խաղից:
«Չնայած հաղթանակին, դժգոհ եմ մեր խաղից: Մեր գործողություններում պակասում էր ճշգրտությունը, որպեսզի գոլային պահեր ստեղծվեին, շատ էին անփույթ փոխանցումները: Այնքան էլ լավ մարզավիճակում չէինք ու սխալներ շատ արեցինք: Իսկ արդյունքը, իհարկե, լիովին մեզ բավարարում է:
Եթե գոլի պահին խաղից դուրս վիճակ է եղել, նշանակում է, որ այն համապատասխանել է մեր խաղին: Մենք ինքներս բարդացրինք մեր կյանքը: Իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչ հարթ անցավ: Նման բան չէինք սպասում այնպիսի ուժեղ մրցակցի դեպքում, ինչպիսին` «Պորտուն» է:
Կարծում եմ, որ մենք արժանի էինք 1/8 եզրափակիչ դուրս գալուն: Սակայն ես կարող եմ քննադատել իմ թիմին, եթե նա նույնիսկ հաղթում է», ասել է Տուխելը: