Բարաք Օբամայի և Դուեյն Ջոնսոնի «միացված դեմքը» հիթ է դարձել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնի՝ «միացված դեմքով» լուսանկարը դարձել է հիթ: Լուսանկարը, որը հրապարակվել է Imgur [url=http://imgur.com/gallery/RRWRFac]կայքում[/url], այս պահին դիտել է մոտ 1 մլն մարդ:
The Huffington Post պարբերականն էլ գրում է, որ լուսանկարը հնարավոր չէ «առանձնացնել». Այն միավորված դեմքերի լավագույն լուսանկարն է:
Թերթի տվյալներով՝ ֆոտոշոփի հեղինակը Այզեք Լյութերն է, ով Imgur կայքում հայտնի է eye2 մականվամբ: Առայժմ Օբամայի արձագանքի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ Ջոնդոնի հետ նմանություն է տեսնում: