211652_close_icon
views-count1574 դիտում article-date 20:55 25-02-2016

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 25-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Վանատուր թաղամասում տրակտորն արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել «ДТ-75» մակնիշի տրակտորը: *** Փետրվարի 25-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 68 տան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Touareg» մակնիշի 51 LZ 005 պ/հ ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր