Կառավարությունն արտահերթ հաստատեց ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ն հանելու նախագիծը
Կառավարության նիստին այսօր արտահերթության կարգով քննարկվեց Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար ավելացված արժեքի հարկը չգանձելու մասին որոշման նախագիծը, որը տեղում հաստատվեց:
Հիշեցնենք, ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան օրերս Երևանի համար սկանդալային հայտարարություն արեց` նշելով, որ ԵՏՄ տարածքից ներկրված մեքենաների համար Հայաստանում մեկ տարի շարունակ ավելացված արժեքի հարկի գանձումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պարտավորություններին: