2098 դիտում
09:46 23-01-2015
ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից ԱԱՀ-ն կգանձվի. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ անցած տարվա հոկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարել են, թե ԵՏՄ-ից ներմուծված ապրանքներից սահմանին ԱԱՀ չի գանձվելու:
Ընդ որում երկուսն էլ դա հայտարարում էին մեծ խանդավառությամբ և ներկայացնում էին որպես Հայաստանի ԵՏՄ–ին անդամակցելու խիստ դրական ազդեցություն: Սա բավականին ոգևորել էր մեր գործարարներին, որովհետև սահմանի վրա վճարվող ԱԱՀ-ն հենց «գլխանց» 20%-ով թանկացնում է ներկրվող ապրանքի գինը և ստիպում ներմուծողներին հսկայական գումարներ սառեցնել երկար ժամանակով:
Երեկ, սակայն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Միրումյանը հօդս է ցնդեցրել այդ ոգևորությունը: ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից սահմանի վրա ԱԱՀ չի գանձվելու: Ներմուծողը այդ գումարը վճարելու է մինչև ներմուծմանը հաջորդած ամսվա 20-ը։ Այսինքն՝ նախկին 10 օրը փոխարինվել է մինչև 50 օրով, այլ կերպ ասած՝ ոչինչ չի փոխվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6787 դիտում
14:48 25-02-2016
Կառավարությունն արտահերթ հաստատեց ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ն հանելու նախագիծը
16276 դիտում
12:42 10-03-2016
20 տոկոսանոց ԱԱՀ-ն ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների վրայից վերջապես հանվեց
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»