211652_close_icon
views-count2046 դիտում article-date 11:54 25-02-2016

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է «Օրրան» ԲԿ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 24-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, որի շահառուների շարքում կենտրոնաբնակ անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներ են և միայնակ թոշակառուներ: Կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ վարչական շրջանի ղեկավարը ծանոթացել է շենքային պայմաններին, զրուցել սաների հետ, տեղեկացել դպրոցական տարիքի անապահով ընտանիքների երեխաների «Օրրան»-ԲԿ-ում անցկացվող առօրյային: «Առաջին տարին չէ, որ համագործակցում ենք «Օրրան» բարեգործական կազմակերպության հետ և անգնահատելի ենք համարում ձեր կատարած աշխատանքը` երեխային կտրել փողոցից և որ ամենակարևորն է` հետևողական խնամք տանել, կրթել ու մասնագիտություն տալ նրան: Շարունակեք ձեր աստվածահաճո գործը, մենք ձեր կողքին ենք, պատրաստ՝ աջակցելու»,-զրույցի ընթացքում նշել է Ա. Սադոյանը: Հրաժեշտից առաջ վարչական շրջանի ղեկավարը հրավիրել է «Օրրան»-ի սաներին 1 օր անցկանել վարչական շրջանի աշխատակազմում` ծանոթանալու կառույցի գործունեությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր