211652_close_icon
views-count1836 դիտում article-date 17:09 20-10-2015

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքը՝ «Ինգո Արմենիա»-ի մասնակցությամբ. շահումը նվիրաբերվեց «Օրրան»-ի սաներին. ֆոտոռեպորտաժ

Օրերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Օրրան» կազմակերպության ամենամյա բարեգործական ընթրիքը, որը համախմբել էր բազմաթիվ գործարարների, դիվանագետների, արվեստագետների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների: Միջոցառմանը մասնակցեց նաև [url=http://www.ingoarmenia.am/news/more/id/287/lang/am]«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»[/url] ապահովագրական ընկերությունը: Հյուրերի ընդունելությունից հետո Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը կատարեց ճաշի օրհնության արարողությունը, որից հետո ներկաները համտեսեցին մատուցված ընթրիքը: Բարեգործական ճաշի ընթացքում հաղորդավարները ներկայացրեցին այն ծառը, որի վրա փակցված էին սաների ձեռքով նկարազարդված խորհրդանշական մագնիսները. «Ապահովեք մեկ երեխայի կամ մեծահասակի օրական տաք ճաշով և հագուստով՝ նվիրաբերելով մեկ տարվա համար 500 դոլար, և ընտրեք երեխաների նկարազարդած գեղեցիկ մագնիսներից որևէ մեկը»։ Երեկոյի ընթացքում ծառի ողջ բերքը հավաքվեց բարերարների կողմից: Ընթրիքի ժամանակ իրականացվեց ավանդույթ դարձած շամպայնի գավաթի վիճակախաղը, որին հաջորդեց աճուրդի և նվիրատվությունների հատվածը: [url=http://www.ingoarmenia.am/news/more/id/287/lang/am]«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»[/url] ապահովագրական ընկերության աշխատակիցները նույնպես մասնակցեցին շամպայնի գավաթի վիճակախաղին և Ընկերության խորհրդի անդամ Արմեն Պետրոսյանը շահեց խաղարկվող ադամանդե մատանին, որն էլ տեղում ընկերության անունից սիրով նվիրաբերեց Օրրանի սաներին: «Օրրան»-ի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը ընդունելով մատանին նշեց, որ այն կծառայի սաներից մեկի համար՝ որպես նշանադրության մատանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր