Կենտրոնի ղեկավար Արա Սադոյանն այցելեց «Հասմիկ» ճամբարում հանգստացող զոհված, ծնողազուրկ, բազմազավակ և հաշմանդամ ընտանիքների երեխաներին. լուսանկարներ
                        ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների Կենտրոնաբնակ  7-13 տարեկան 35  երեխաները հունիսի 19-ից հանգստանում են Հանքավանի «Հասմիկ» ամառային մարզաառողջարանային ճամբարում: 
  
Հուլիսի 2-ին   ճամբարում ամառային հանգիստը անցկացնող երեխաներին տեսակցելու էին եկել վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և աշխատակազմի   ներկայացուցիչներ, ովքեր շրջայց կատարեցին ճամբարում, ծանոթացան   երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար ստեղծված են բոլոր պայմանները,   
Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաներին բաժանվել են նվերներ և քաղցրավենիք:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

