Թունավորման դեպք` Երևանում
Փետրվարի 24-ին, ժամը 12.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է հոսպիտալացվել Երևանի Բայրոնի փողոցի թիվ 4 շենքի 36-րդ բնակարանի բնակիչ Ա. Ա.-ը (ծնված 2015 թ.):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Երեխան արդեն ստացել է համապատասխան բուժօգնություն, նրան վաղը դուրս կգրեն հիվանդանոցից: