211652_close_icon
views-count1934 դիտում article-date 16:02 24-02-2016

Բելառուս դաշնակահարը «Ռեալի» խաղացողի մասին համերգ է գրել. տեսանյութ

Բելառուս դաշնակահար և երգահան Յուրի Բլինովը Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» կիսախաշտպան Տոնի Կրոսի մասին համերգ է գրել: Երաժշտական ստեղծագործությունը, որը կոչվում է «Concerto-Krooso», բաղկացած է 5 մասից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը և կապված է 2014թ. աշխարհի չեմպիոնի կենսագրության հետ: «Ես ֆուտբոլի հին և կրքոտ երկրպագու եմ և 2014-ի աշխարհի առաջնությունում, բնականաբար, երկրպագում էի գերմանացիներին: Իսկ Տոնին կարևոր դեր խաղաց Գերմանիայի հավաքականի հաղթանակում: Հենց դա էլ ինձ ոգեշնչեց ստեղծագործել», ասել է Բլինովը: Գերմանացի ֆուտբոլիստը Ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այս իրադարձությանը. «Իմ համար դա յուրահատուկ ինչ որ բան է: Դոկտոր Բլինովը` բելառուսցի երաժիշտը, իմ պատվին Concerto-Krooso-ն է ստեղծել: Համերգի վերնագիրն է` «Հինգ դրվագ խաղացողի կյանքից»: Չափազանց շոյված ու երախտապարտ եմ, որ ունեմ սեփական դասական համերգը` նվագախմբով», գրել է Կրոսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր