211652_close_icon
views-count5419 դիտում article-date 23:19 06-01-2016

Երիտասարդ դաշնակահարը հայտնի է դարձել գնացքից ուշանալուց հետո. տեսանյութ

Միլանից Հռոմ մեկնող գնացքից ուշացած երիտասարդի մտքով անգամ չէր անցել, որ շուտով միջազգային ճանաչում ձեռք կբերի: Բանն այն է, որ 21-ամյա իտալացի դաշնակահար Էմանուել Ֆազանոն գնացքից ուշանալուց հետո որոշել էր երկաթուղային կայարանի սրահում դաշնամուր նվագել, մինչ կժամաներ հաջորդ գնացքը: Այդ ժամանակ նրա կատարումը տեսանկարել էր երկաթուղային կայարանում գտնվող հայտնի պրոդյուսերը, ով ավելի ուշ տեղադրել էր տեսահոլովակը You Tube-ում, որը 3 մլն դիտում էր արձանագրել: Իր հայտնի լինլեու մասին Ֆազանոն իմացել էր Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին և նշել էր, որ դա լավ նվեր էր նրա համար: Դաշնակահարը, ով մինչ այդ նվագում էր ռեստորաններում և փաբերում, մի քանի առաջարկներ էր ստացել. նրան հրավիրել էին ելույթ ունենալու իտալական հեռուստատեսությունում, ինչպես նաև համերգով հանդես գալ Լոնդոնում: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր