Երաշխիք չկա, որ Սիրիայում ցամաքային գործողություններում Թուրքիան կստանա արաբական երկրների աջակցությունը. Դավութօղլու
Եթե Թուրքիան ցամաքային գործողություններ սկսի Սիրիայում, երաշխիք չունի, որ արաբական պետությունները կաջակցեն, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է Hurriyetը:
Նրա խոսքով՝ դեռևս արաբական երկրներից ոչ մեկն այնպիսի աջակցություն չի ցուցաբերել սիրիական ընդդիմությանը, ինչպես Թուրքիան՝ հավելելով, որ, եթե այսօր Ասադի բանակը չի վերահսկում երկրի ողջ տարածքը, ապա՝ շնորհիվ Թուրքիայի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ու Սաուդյան Արաբիան մտադիր էր համատեղ ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում: