1477 դիտում
09:51 27-03-2015
Որքանով «երջանիկ դարձան» արաբական երկրների ժողովուրդները «արաբական գարնան» արդյունքում. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«2011 թվականին ծաղկեց «արաբական գարունը»՝ Թունիսում, Եգիպտոսում, իսկ այնուհետև Լիբիայում. «ժողովրդի համբերության բաժակը լցվեց», և նա դուրս եկավ «տապալելու բռնապետությունը»: Սիրիայում էլ բաժակը «լցվելու վրա էր», բայց Բաշար Ասադի «բռնապետությունը» առայսօր չի տապալվել, և «Իսլամական պետության» «դեմոկրատներն» այնտեղ առայժմ իշխանության չեն եկել:
Հիշո՞ւմ եք՝ ինչ էին ասում Հայաստանի ընդդիմադիրներն այդ ժամանակ՝ հանրահավաքային ամբիոնից: Նրանք վստահություն էին հայտնում, որ Հայաստանում նույնպես ժողովուրդը, «արաբական գարնան» ոգևորիչ օրինակով, ուր որ է՜ «կտապալի բռնապետությունը» և «կվերականգնի սահմանադրական կարգը»՝ հանձնելով իշխանությունը իրենց նման «դեմոկրատներին»: Ճիշտ է, այն պահին նախատեսվում էր, որ միայն «դեմոկրատներն» են հեղափոխություն անելու և իշխելու են առանց «բուրժուաների»՝ «բուրժուաները» դեռևս «վատն էին» [հիմա էլ բոլոր շանսերն ունեն «վատը դառնալու»]: Հայաստանյան ընդդիմադիրների մոտ հատուկ տերմին կար՝ «մենք նրանց կթունիսենք», այսինքն՝ հեղափոխություն կանենք Թունիսի օրինակով: Կամ՝ Քադաֆիի օրը կգցենք:
Կարևոր չէ, որ դա Հայաստանում տեղի չունեցավ: Ավելի կարևոր է, թե որքանով «երջանիկ դարձան» հիշյալ արաբական երկրների ժողովուրդները այդ «գարնան» արդյունքում: Այնտեղ ավելի ժողովրդավարական կարգե՞ր հաստատվեցին: Մարդկանց կենսամակարդա՞կը բարձրացավ: Քաղաքացիների ֆիզիկական անվտանգության հավելյալ երաշխիքնե՞ր ստեղծվեցին: Կամ գուցե քրիստոնյաները [մասնավորապես հայերը] շահեցի՞ն»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1008 դիտում
15:51 07-06-2019
Երջանիկ ընտանիք՝ երջանիկ ու բարեկեցիկ երկիր. ստորագրվել է ընտանիքում բռնության կանխարգելմանը նպաստող հուշագիր