«Արսենալ»-«Բարսելոնա». Սուարեսը Լոնդոն մեկնելիս անձնագիրը տանն է մոռացել
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալի» հետ խաղին մեկնելիս «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը չվերթից առաջ անձնագիրը տանն է մոռացել:
Սակայն թիմի աշխատակիցները շտապ մեկնել են Սուարեսի տուն և հասցրել փաստաղթերը Բարսելոնայի օդանավակայան բերել, որպեսզի 29-ամյա ուրուգվայցին թիմի հետ միասին ուղևորվի Լոնդոն:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Բարսելոնա» [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/23/77826/]հանդիպումը [/url]կկայանա այսօր` Երևանի ժամանակով 23:45-ին:


