211652_close_icon
views-count1227 դիտում article-date 23:28 24-09-2014

Սուարեսը դուբլի հեղինակ է դարձել «Բարսելոնա»-ի երկրորդ թիմի կազմում

«Բարսելոնա»-ի նորեկ Լուիս Սուարեսը, ով որակազրկման պատճառով ստիպված է բաց թողնել իր թիմի պաշտոնական խաղերը, կատալոնական ակումբի երկրորդ թիմի կազմում մասնակցել է Ինդոնեզիայի երիտասարդական հավաքականի հետ հանդիպմանը: Ուրոգվայցի ռմբարկուն վերոնշյալ խաղում դուբլի հեղինակ է դարձել: Հանդիպմանը մասնակցել է նաև կատալոնյան թիմի մյուս նորեկ Թոմաս Վերմալենը: Բելգիացին նույնպես աչքի է ընկել խփած գնդակով: Արդյունքում «Բարսելոնա Բ»-ն հաղթել է 6:0 հաշվով: Սուարեսը «Բարսելոնա»-ի առաջին թիմի կազմում իր նորամուտը կկարողան նշել հոկտեմբերի 25-ին` Իսպանիայի առաջնության շրջանակում «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղում:

Նմանատիպ նյութեր